29 նոյեմբերի 2011 - 16:21 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ամերիաբանկը մտադիր է 2012թ. կրկնապատկել ՓՄՁ-ների վարկավորումը

Այսօրվա դրությամբ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը փոքր ու միջին ձեռնարկատիրության գծով կազմում է կորպորատիվ պորտֆելի շուրջ 30 տոկոսը կամ մոտ 100 մլն դոլար: «Մենք մտադիր ենք 2012թ. կրկնապատկել ՓՄՁ-ների վարկավորումը»,-հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը: Նոյեմբերի 29-ին Երևանում Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) և «Ամերիաբնակ» ՓԲԸ-ն պայմանագիր են ստորագրել 20 մլն դոլարի չափով՝ փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցելու համար:

Ըստ նրա, հաջորդ տարի համապատասխանաբար կաճի նաև կորպորատիվ պորտֆելը, որն այժմ կազմում է 300 մլն դոլար, միաժամանակ մինչև 40 տոկոս կավելանա նաև ՓՄՁ-ների վարկային պորտֆելը:

Պետք է նշել, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նպատակ ունի դառնալու ունիվերսալ բանկ և մտադիր է միաժամանակ ամրացնել իր դիրքերը Հայաստանի բանկային համակարգի նաև այլ հատվածներում:

ՖՈՏՈՇԱՐՔ