29 նոյեմբերի 2011 - 18:25 AMT
Իդրամ համակարգով հնարավոր է դարձել կատարել Skype-ի հաշվի լիցքավորում

Այսուհետ հնարավոր է իրականացնել Skype-ի հաշվի լիցքավորում «Իդրամ» (idram) վճարային համակարգի միջոցով։ Լիցքավորման նվազագույն գումարը կազմում է 0,5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Այս մասին տեղեկացնում է «Իդրամ»-ի մամլո ծառայությունը։

Մուտք գործելով Իդրամ համակարգ՝ օգտագործողը մուտքագրում է Skype-ի անունը և գաղտնաբառը, նշում գումարի չափը, որը ցանկանում է փոխանցել SkypeID-ին՝ ապա մուտքագրելով PIN կոդը, օգտագործողը հաստատում է վճարումը։