29 նոյեմբերի 2011 - 18:48 AMT
Բեռնար Ֆասյեն պարզություն է մտցրել արցախյան և ադրբեջանական զորքերի շփման գծում առկա իրադրության մեջ

Ֆրանսիայից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բեռնար Ֆասյեն պարզություն է մտցրել արցախյան և ադրբեջանական զորքերի շփման գծում առկա իրադրության մեջ:

«Այս անգամ մենք զորքերի շփման գիծը հատեցինք ոչ թե Ղարաբաղում, այլ Ղազախում»,- ասել է ֆրանսիական համանախագահը լրագրողներին և հավելել, թե «բարեբախտաբար այստեղ լարվածությունն ավելի քիչ է, քան Ղարաբաղում»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 29-ին մասնակցեցին մոնիթորինգին արցախյան և ադրբեջանական զորքերի շփման գծում, հաղորդում է Trend-ը: