30 նոյեմբերի 2011 - 09:54 AMT
Պան Գի Մունը Իրան կայցելի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 2012թ. Իրան կայցելի, հաղորդել է իրանական խորհրդարանի մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Զոհրա Իլահիյանը, հաղորդում է Mehr գործակալությունը:

Իլահիյանի խոսքով` իրանական խորհրդարանի մարդու իրավունքների կոմիտեի ներկայացուցիչներն այցով գտնվում էին Նյու-Յորքում, որից հետո էլ նրան հրավիրել են այցելել իրենց երկիր:

2012թ. ապրիլին Իրան կայցելի ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Պիլլայը: «Պան Գի Մունը խոստացել է, որ Իրան կժամանի Պիլլայի այցից հետո, որպեսզի ծանոթանա մարդու իրավունքների հետ կապված իրադրությանը»,- ընդգծել է նա: