Դեկտեմբերի 3-12 Լոնդոնում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ելույթ կունենա London Chess Classic առաջնությունում: Շրջանային սուպերառաջնության առաջին տուրում հայ շախմատիստը սպիտակ ֆիգուրներով կխաղա Լյուկ Մաքշինի (Անգլիա) հետ: Մյուս պարտիաներում կհանդիպեն Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – Խիկարու Նակամուրա (ԱՄՆ), Մագնուս Կարսլեն (Նորվեգիա) – Դևիդ Հոուել (Անգլիա), Մայքլ Ադամս (Անգլիա) – Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) և Նայջել Շորթ (Անգլիա) – Բորիս Բեկեր (Գերմանիա) զույգերը:
Յուրաքանչյուր տուրում հանգստացող շախմատիստն ուղիղ եթերում մեկնաբանելու է պարտիաները: Առաջին տուրում այդ դերը բաժին է ընկել Նայջել Շորթին:
Մրցաշարի առաջին տուրը կկայանա դեկտեմբերի 3-ին, դեկտեմբերի 7-ին շախմատիստները կհանգստանան, այնուհետև կշարունակեն պարտիաները դեկտեմբերի 8-12: Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:00-ին: