30 նոյեմբերի 2011 - 11:43 AMT
2012 թվականի ապրիլին Հայաստանում կանցկացվեն Սանկտ Պետերբուրգի օրեր

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև 2012թ ապրիլի համար ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ծրագրվում է հայոց մայրաքաղաքում անցկացնել Սանկտ Պետերբուրգի օրեր, Երևանում նոյեմբերի 30 լրագրողներին է հայտնել Սանկտ Պետերբուրգի արտաքին կապերի կոմիտեի ԱՊՀ և Բալթյան երկրների բաժնի գլխավոր մասնագետ Տատյանա Օրլովան: Ըստ նրա, ծրագրվում է, որ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքից Երևան են կժամանեն թատերական խմբեր, ինչպես նաև ուսանողներին հնարավորություն կտրվի կրթություն ստանալ սանկտպետերբուրգյան ԲՈՒՀ-երում:

Ընթացիկ տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգը և Երևանը մինչև 2014 թվականը համագործակցության համաձայնագիր են ստորագրել զբոսաշրջության, կրթության և մշակույթի, առևտրատնտեսական ոլորտներում:

«Երևանում Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական-գործարար կենտրոնի 5 տարին՝ արդյունքներ և հեռանկարներ. Սանկտ Պետերբուրգ և Երևան. Նոր ուղղություններ որոնելիս» խորագրով գործարար համաժողովին և կլոր սեղանին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել 10-հոգանոց պատվիրակություն՝ պետհատվածի, բիզնեսի, արդյունաբերության հատվածի, ապահովագրության ու խորհրդատվության ոլորտներից: