30 նոյեմբերի 2011 - 14:28 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
2011 թվականին օմբուդսմենի գրասենյակը ստացել է 2904 բողոք

Ներկայումս Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում բողոքների ընդհանուր թիվը կազմում է 2904, որոնցից 1307-ը գրավոր են, 1597-ը՝ բանավոր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքոով, բողոքների ընդհանուր թվից 220-ը վերաբերում էին ոստիկանությանը, 194-ը՝ դատարաններին, 152-ը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, 116-ը՝ Երևանի քաղաքապետարանին,48-ը՝ պաշտպանության նախարարությանը, 38-ը՝ քրեակատարողական հիմնարկներին, 35-ը՝ դատախազությանը, 32-ը՝ Հայաստանի ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությանը, 30-ը՝ կադաստրի վարչությանը: Այս համատեքստում, ներկայացնելով մարտի 3-ից հոկտեմբերի 28-ի վիճակագրությունը, Կարեն Անդրեասյանն ասաց, որ 1307 բողոքից 23-ը ստացել են դրական լուծում:

Հայաստանի օմբուդսմենը նաև նկատել է, որ գրավոր 1307 բողոքներից 802-ը ներկայացվել են Երևանից, մյուսները՝ երկրի մարզերից: «Եթե այդ տվյալները համեմատենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, կարելի է ասել, որ դիտվում է դիմում բողոքների աճ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից»,-ասել է նա, հավելելով, որ, ընդհանուր առմամբ, բողոքների թիվն ավելացել է 600-ով: Նրա խոսքով, բողոքների առավելագույն քանակը գալիս է Կոտայքի և Շիրակի մարզերից:

ՖՈՏՈՇԱՐՔ