Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խումբը նոյեմբերի 29-ին մեկնել է Թուրքիա` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի /ԵՍԶՈՒ/ շրջանակներում «Հայտարարված վայրի» տեսչություն անցկացնելու նպատակով:
Տեսչական խումբը Հայաստան կվերադառնա դեկտեմբերի 2-ին:
Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը կնքվել է 1990թ. նոյմեբերի 19-ին Փարիզում ՆԱՏՕ-ի անդամ 16 երկրների և Վարշավայի պայմանագրի կազմակերպության վեց երկրների կողմից: Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1992թ. նոյեմբերի 9-ին: