30 նոյեմբերի 2011 - 19:42 AMT
Իրանն իր ՌԾՈՒ-ն զինել է նորագույն թևավոր հրթիռներով

Իրանն իր ռազմածովային ուժերը զինել է նորագույն թևավոր հրթիռներով: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», այդ մասին հաղորդել է իրանական ՌԾՈՒ կոնտրադմիրալ Հաբիբոլլահ Սայարին: «Քադեր» հրթիռների արտադրությունն իրականացնում է ինքը` Իսլամական Հանրապետությունը: Ներկայումս դրանք ամենահզոր և ճշգրիտ հթրիռներն են, որոնք առկա են ռազմածովային ուժերի զինանոցում»,- նշել է նա:

Կառուցվածքը թույլ է տալիս դրանք տեղակայել ինչպես նավերի, այնպես էլ ուղղաթիռների վրա: Հրթիռների գործողության շառավիղը կազմում է 200 կիլոմետր, և Իրանի ՌԾՈՒ դրանք օգտագործում է որպես «ցամաք-օդ» և «ցամաք-ցամաք» դասի հրթիռներ: