1 դեկտեմբերի 2011 - 09:35 AMT
Հայ հաքերները պատասխան հարձակում են արել ադրբեջանցիներին

Հայկական հաքերային խմբավորում Hamazoosp Hacking-ը պատասխան հաքերային հարձակում է կատարել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի ՝sonxeber.az-ի վրա։

Այս հարձակումով, կարելի է ենթադրել հայ հաքերները պատասխան են տվել ադրբեջանցի հաքերներին, նոյոմբերի 27-ին և 28-ին ադրբեջանցի հաքերների մեծաքանակ հարձակումբերին։ նոյոմբերի 27-ին և 28-ին ադրբեջանցի հաքերներ կոտրել էին ավելի քան 100 հայկական կայք։

sonxeber.az-ում հայ հաքերները ստեղծել են նոր էջ՝ տեղադրելով այնտեղ Ադրբեջանի ներքին զորքերի նախկին ղեկավարի Ֆախմին Գադժիևի խոսքերը, որտեղ վերջինս նշել էր, որ Խոջալուի դեպքերը Հեյդար Ալիևի ձեռքի գործն է։