1 դեկտեմբերի 2011 - 12:22 AMT
Հայաստանի կառավարության որոշմամբ հարկադիր ամորձատումը կփոխարինվի հարկադիր բուժմամբ

Կառավարության նիստում դեկտեմբերի մեկին ընդունվել է որոշում, համաձայն որի քաղաքացիների նկատմամբ սեռական բռնություն գործադրող անձանց հանդեպ հարկադիր բուժում կկիրառվի:

Ինչպես հաղորդել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, այս որոշմամբ փոփոխություն է կատարվում Քրեական օրենսգրքում, ինչը թույլ կտա հարկադիր ամորձատումը փոխարինել հարկադիր բուժմամբ՝ մինչև որ ակնհայտ դառնա, որ համապատասխան անձը լիովին առողջ է: