1 դեկտեմբերի 2011 - 14:35 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Թևան Պողոսյան. Վերջին տարում Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման տեմպերը զգալիորեն աճել են

Վերջին տարվա ընթացքում Հայաստան- Եվրամիություն հարաբերությունների զարգացման տեմպերը զգալիորեն աճել են: Այդ մասին «Եվրոպական հարևանության քաղաքականություն. համագործակցություն հանուն բարգավաճման, անվտանգության և կայունության՝ տարածաշրջանային անվտանգության ոլորտում եվրոպական համագործակցության նախաձեռնություններ» թեմայով համաժողովի շրջանակներում հայտարարել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանը : Նրա խոսքով, եթե նախկինում կողմերի միջև պայմանավորվածությունները մնում էին թղթի վրա, ապա այս տարի Հայաստանը, ի տարբերություն իր հարևանների, կարողացավ լրացնել բոլոր բացերը, և այսօրվա դրությամբ Ուկրաինայի և Մոլդովայի հետ գտնվում է նույն հարթության վրա:

Անդրադառնալով Ասոցիացիայի վերաբերյալ պայմանավորվածությանը՝ փորձագետը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կիրագործվի բանակցությունների վերջնական փուլը և մյուս տարվանից պայմանագիրը կգործի:

ՖՈՏՈՇԱՐՔ