«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ շարունակում է ընդլայնել ՀՀ տնտեսության ֆինանսավորման ծավալները:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ շարունակում է ընդլայնել ՀՀ տնտեսության ֆինանսավորման ծավալները, դիֆերսիֆիկացնելով Բանկի վարկային պորտֆելի ճյուղային կառուցվածքը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից տրամադրվել է ֆինանսավորում ինտերնետի լայնաշերտ կապի և տվյալների փոխանցման ոլորտի առաջատար ընկերություններից մեկին – «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ (Էյ Դի Սի):
Վարկային սահմանաչափի շրջանակներում կֆինանսավորվեն ընկերության հիմնական միջոցների ձեռք բերման և արդիականացման ծախսերը, ինչպես նաև ավարտին կհասցվի «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ միաձուլումը հեռահաղորդակցության շուկայի խոշորագույնմասնակիցներից մեկի հետ:
Տվյալ ֆինանսավորումը թույլ կտա ընկերությանը բարձրացնել սպասարկման որակը և ընդլայնել կորպորատիվ և ֆիզիկական անձհանդիսացող հաճախորդներին մատուցվող ծառայությունների աշխարհագրությունը:
ՎՏԲ -Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ` Վ. Օվսյաննիկով. «Նշյալ գործարքի իրականացման համարՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցների թիմը ակտիվորեն համագրծակցել է «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ տարբեր մասնագետների հետ, ինչը թույլ է տվել համալիր գնահատել ընկերության բիզնեսը և գործարքի կառուցվածքը կազմել ոչ ստանդարտ եղանակով: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ համարում է հեռահողորդակցությունը ՀՀ տնտեսության համար առաջնային և ռազմավարականոլորտ, որտեղ ֆինանսական հաստատությունները պետք է ցուցաբերեն հաճախորդների հետ համագործակցության և ֆինանսավորման նորմոտեցումներ:
«Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ Տնօրինության խորհրդի նախագահ` Խաժակ Կարայանն ասել է. «Մենք ուրախ ենք, որ այս գործարքը կնքվեց ՎՏԲ-Հայաստան բանկի հետ, որի հետ մենք ակտիվորեն համագործակցել ենք գործընթացի իրականացման ընթացքում, երբ վերլուծվում էր մեր ներկա ցուցանիշները և ապագայում ընդլայնման ռազմավարությունը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Էյ Դի Սի ընկերության ստացված օպերացիոն եկամուտը ՎՏԲ-Հայաստան բանկին ներշնչեց վստահություն անհրաժեշտ ֆինանսավորում տրամադրելու համար: Կնքելով սույն համաձայնագիրը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ վստահորեն իր վրա է վերցնում ՀՀ տնտեսության հետագա զարգացման աճի նախաձեռնությունը»: