1 դեկտեմբերի 2011 - 14:50 AMT
Վյաչեսլավ Կովալենկո. Հայաստանը Ռուսաստանի համար terra incognita չէ, այլ հարազատ երկիր

Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի խոսքով, «Հայաստանում աշխատելն իր համար շատ հարմարավետ է: «Հարմարավետ է, քանի որ տեսնում եմ Հայաստանի ղեկավարության և ժողովրդի մոտ ՌԴ-ի հետ համագործակցության մեծ ձգտում: Այդ ցանկությունը փոխադարձ է»:

Ըստ նրա, այդ ցանկությունը ստեղծում է մարդկանց շփման համար շատ բարենպաստ աուրա և ՌԴ կամ Հայաստանում ցանկացած իրադարձություն երկու երկրների ժողովուրդների կողմից համարժեք և դրական է ընկալվում:

«Մարդիկ շատ են հետաքրքրվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, սա Ռուսաստանի համար ինչ-որ terra incognita չէ, այլ հարազատ հող: Մենք ունենք ընդհանուր մենթալիտետ, մենք քրիստոնյա ենք և դա շատ բարենպաստ հող է ստեղծում հաղորդակցման և կապերի համար»,- ընդգծել է Կովալենկոն: