1 դեկտեմբերի 2011 - 14:54 AMT
Արամ Առաջինը վերընտրվել է Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի ղեկավարի պաշտոնում

Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի Գլխավոր վեհաժողովում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը վերընտրվել է խորհրդի նախագահի պաշտոնում:

Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհուրդը միջկրոնական քրիստոնեական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1974 թվականին: Ներկայումս խորհրդի անդամ են հանդիսանում Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր եկեղեցիները:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակության կազմում են ՀԱԵ Կիպրոսի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Վարուժան Հերկելյանը, Թեհրանի թեմի առաջնորդ արք. Սեպուհ Սարգսյանը, Լիբանանի թեմի առաջնորդ արք. Գեղամ Խաչերյանը և այլոք:

Չորս տարին մեկ գումարվող համաժողովում Արամ Առաջինը ներկայացրել է անցած 4 տարիներին խորհրդի կատարած աշխատանքները: Գերագույն մարմինն է Գլխավոր վեհաժողովը, որն ընտրում է խորհրդի 4 համանախագահներին և գլխավոր քարտուղարին 3 տեղակալներով: Գերագույն գործադիր մարմինը գտնվում է Բեյրութում: Խորհուրդը կոչված է լինել Մերձավոր Արևելքի եկեղեցիների միասնական կեցվածքն ու դիրքորոշումն արտահայտող կառույց: