1 դեկտեմբերի 2011 - 15:50 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Օննո Սիմոնս. Տարածաշրջանային ապահովությունը Եվրոպայի արևելյան քաղաքկանության առաջնային հարցն է

Տարածաշրջանային անվտանգությունը հանդիսանում է Եվրոպայի արևելյան քաղաքկանության առաջնային հարցը: Այդ մասին «Եվրոպական հարևանության քաղաքականություն. համագործակցություն հանուն բարգավաճման, անվտանգության և կայունության՝ տարածաշրջանային անվտանգության ոլորտում եվրոպական համագործակցության նախաձեռնություններ» թեմայով համաժողովին իր ելույթի ընթացքում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Օննո Սիմոնս ը: Ըստ նրա, ԵՄ և Հայաստանը, պաշտպանության ոլորտում զարգացնելով համագործակցությունը, մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի տարածաշրջանում կայունություն պահպանվի: «Մենք նաև ջանքեր ենք գործադրում՝ Հարավայի Կովկասում վստահության ձևավորման համար և ողջունում ենք տարբեր ոլորտներում տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով ղարաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ Սիմոնսն ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը հուզող կարևորագույն հարցերից է: Այս համատեքստում նա նկատել է, որ նոյեմբերին տարածաշրջան կատարած այցի ընթացքում ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հաստատել է հակամարտության կարգավորմանն աջակցելու հարցում ԵՄ պատրաստակամությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ