1 դեկտեմբերի 2011 - 16:24 AMT
Դևիսի գավաթի եզրափակչում Նալբանդյան-Շվանկ զույգը կխաղա Լոպես- Վերդասկո զույգի հետ

Սեվիլիայի Լոպե դը Վեգայի անվան թատրոնում տեղի է ունեցել Դևիսի գավաթի վիճակահանությունը: Դեկտեմբերի 2-ին Երևանի ժամանակով 17:00-ին կորտ դուրս կգան Ռաֆայել Նադալ-Խուան Մոնակո և Դավիթ Ֆերեր-Խուան Մարտին Դել Պոտրո զույգերը: Դեկտեմբերի 3-ին զուգախաղում Դավիթ Նալբանդյան-Էդուարդո Շվանկ զույգը կխաղա Ֆելիեսիանո Լոպես-Ֆերանանդո Վերդասկո զույգի հետ:

Մրցաշարի վերջին օրը կխաղան Ռաֆայել Նադալը Խուան Մարտին Դել Պոտրոյի հետ և Դավիթ Ֆերերը Խուան Մոնակոյի հետ:

Համաշխարհային վարկանիշում Իսպանիան զբաղեցնում է առաջին տեղը, Արգենտինան՝ 3-րդ: Արգենտինայի և Իսպանիայի թիմերն արդեն հանդիպել են եզրափակչում 2008թ., այն ժամանակ հաղթեցին իսպանացիները: