Նոյեմբերի 30-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելել է Բռնոյի` ՉՀ առաջին նախագահ Տոմաշ Մասարիկի անունը կրող համալսարան Հայաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսություն կարդալու նպատակով, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Հրավերը կազմակերպել էին համալսարանի հասարակական հետազոտությունների ֆակուլտետի քաղաքական գիտությունների դեպարտամենտի անվտանգության եւ ռազմավարական հետազոտությունների ամբիոնի դասախոս, Հարավային Կովկասի խնդիրների պատասխանատու դոկտոր Տոմաշ Շմիդը եւ համալսարանում սովորող հայ ուսանողները:
Դեսպան Սեյրանյանը ԲՈՒՀ-ի ուսանողներին եւ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի անդամներին հանգամանալից ներկայացրել է հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ընթացքը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջի զարգացումները: Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին: