1 դեկտեմբերի 2011 - 16:41 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մանկական Եվրատեսիլին Վրաստանի ներկայացուցիչները կոչ են անում բոլորին պարել իրենց հետ

Վրաստանի ներկայացուցիչ Candy խմբի աղջիկները կոչ են անում բոլոր մասնակիցներին երկրպագել իրենց, քանի որ նրանք երկրպագում են բոլորի համար: Նրանք մրցույթին ներկայացնում են Candy Music երգը և հույս հայտնում, որ բոլորը կպարեն իրենց հետ: Խումբը, որի անդամներից մեկը` Աննա Խանչալյանը ազգությամբ հայ է, ասաց, որ շատ է սիրում քաղցրավենիք, մասնավորապես կոնֆետներ: Մյուս անդամներն էլ իրենց հերթին նշեցին, որ սիրում են պաղպաղակ և անհամբեր սպասում են, որ մրցույթից հետո կուտեն այն:

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ը տեղի է ունենալու դեկտեմբերի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները:

Մրցույթը բացելու է Ռուսաստանը, իսկ եզրափակելու է Բելգիան: Հայաստանը ներկայանալու է 4-րդ համարի տակ: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ-ից: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8-րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: Այս տարի Հայաստանը ներկայացնելու է Դալիթան իր Welcome to Armenia երգով:

ՖՈՏՈՇԱՐՔ