1 դեկտեմբերի 2011 - 17:02 AMT
Սուրեն Մանուկյան. Բաշար Ասադի ռեժիմի տապալման դեպքում Սիրիայում իշխանության կգան «մահմեդական եղբայրները»

Բացի Բարաշ Ասադից և ալավիտներից Սիրիայում ցանկացած դեպքում իշխանության կգան «մահմեդական եղբայրները», կարծում է արևելագետ Սուրեն Մանուկյանը: «Սիրիայում քաղաքական այլընտրանք գոյություն չունի: Եվ իշխանության ցանկացած վակուում լրացվելու է «մահմեդական եղբայրներով»,- հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Մանուկյանը նշել է, որ «մահմեդական եղբայրներn» արդեն ունեն կառավարման ձևավորված կառուցվածքներ, որոնք նրանք հեշտությամբ կտեղափոխեն իշխանական մարմիններ:

Ինչ վերաբերում է նախագահ Բարաշ Ասադի՝ իշխանությունը պահելու հեռանկարներին, ապա Մանուկյանի խոսքով, եթե արտաքին աջակցությունը չլիներ, իշխանությունները հեշտությամբ կկարողանային ճնշել այդ ներքին հուզումները, որոնք այժմ արդեն վերափոխվել են քաղաքացիական պատերազմի: Նա մատնանշել է այն ճնշումը, որը ցուցաբերում են ԱՄՆ, Եվրոպայի, Թուրքիայի և Պարսից ծոցի արաբական միապետությունները: «Եթե արտաքին ճնշումը շարունակվի, ընդդիմանալը դժվար կլինի»,- նկատել է նա:

Ընդ որում, Մանուկյանը կոչ է արել չմոռանալ Ռուսաստանի և Չինաստանի կողմից Բարաշ Ասադին աջակցելու փաստը: