1 դեկտեմբերի 2011 - 17:40 AMT
Դեկտեմբերի 2-3-ը Մայր Տաճար կբերվեն Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների մասունքները

Այս տարի դեկտեմբերի 3-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչների` սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը:

Էջմիածնից հայտնում են, որ տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 2-ին, երեկոյան ժամերգությանը և նախատոնակին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար կբերվեն և մինչև հաջորդ օրվա երեկոյան ժամերգություն կմնան Մայր Աթոռի Գանձատանը պահվող սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:

Դեկտեմբերի 3-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ: Այս ընթացքում հոգևորականաց դասն ու հավատացյալ ժողովուրդը հնարավորություն կունենան իրենց խոնարհումը բերել առաքյալների սրբազան մասունքներին: