1 դեկտեմբերի 2011 - 17:41 AMT
Yandex-ը կզգուշացնի կայքերի տերերին վնասակար կոդերի մասին

Ռուսական Yandex որոնողական համակարգը այսուհետ որևէ կայքում վնասակար կոդերի հայտնաբերման դեպքում՝ զգուշացնելու է կայքերի տերերին։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Երբ որոնողական համակարգի հակավիրուսային տեխնոլոգիան հայտնաբերի վնասակար կոդեր, ապա այդ մասին կայքի տերը կտեղեկանա ավտոմատ կերպ ուղարկվող նամակից։

Yandex-ը այս զգուշացումները կատարելու է բոլոր այն կայքերի համար, որոնք գնված են whois դոմեններ վաճառող պորտալից։ Ի դեպ տեխնոլոգիան այնպես է մշակված, որ զգուշացնող էլեկտրոնային նամակը ուղարկվում է հենց կայքի լեզվով։

Yandex-ն իր սեփական հակավիրուսային տեխնոլոգիան ստեղծել է 2010-ին։ Yandex-ի բազայում ընդհանուր առմամբ պահվում է 430 000 վնասակար կայք։ Այս նոր զգուշացումները կարագացնեն վնասակար կոդերի արագ ջնջումն ու վերացումը։