1 դեկտեմբերի 2011 - 20:18 AMT
Երևանի Եղիշե Չարենցի անվան դպրոցի տնօրենը պարգևատրվել է «Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով»

Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը տոնում է հիմնադրման 60-ամյակը: Այս կապակցությամբ, ինչպես նաև կրթության ոլորտում ներդրած ավանդի համար, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Երևանի քաղաքապետի անունից, շնորհավորելով դպրոցի տնօրեն Աիդա Ղազարյանին, նրան է փոխանցել «Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալ»:

Աիդա Ղազարյանը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի և մանկավարժների հանդեպ ցուցաբերած մեծ ուշադրության համար:

Սովորողների կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար Երևանի քաղաքապետի պատվոգրերի են արժանացել պատմության ուսուցչուհի Հասմիկ Սիմոնյանը, ռուսաց լեզվի ուսուցչուհի Քնարիկ Բելաբեկյանը, դասվարներ Սուսաննա Ապոյանը և Գոհար Բաղդասարյանը: