1 դեկտեմբերի 2011 - 20:55 AMT
ՈՒԵՖԱ-ի նախագահը Կիև է ժամանել, որտեղ դեկտեմբերի 2-ին տեղի կունենա ԵԱ-2012-ի վիճակահանությունը

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին Կիև է ժամանել, որտեղ Արվեստների ազգային պալատում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա Եվրոպայի 2012թ. առաջնության վիճակահանությունը: Պլատինին բարձր է գնահատել Ուկրաինայի պատրաստվածությունը EURO-2012-ի անցկացմանը: Նրա խոսքով` հյուրանոցների հետ կապված խնդիրը լուծում կստանա մոտ ժամանակներս:

«Ուկրաինայում ենթակառուցվածքի հետ կապված խնդիր չկա, և բոլոր նախագծերը կավարտվեն: Միայն մի փոքր խնդիր կա կապված տեղաբաշխման հետ, քանի որ տնտեսական ճգնաժամի պատճառով ուկրաինացիները չեն հասցրել կառուցել բոլոր հյուրանոցները, որոնք ծրագրել էին: Միևնույն ժամանակ վստահ եմ, որ ամեն ինչ կարգին կլինի»,- ասել է ՈՒԵՖԱ-ի նախագահը, հաղորդում է sport-express.ru-ն: