Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարի պաշտոնում էդուարդ Շարմազանովին կփոխարինի Գագիկ Մելիքյանը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ինքը Շարմազանովը
Նրա խոսքով , ՀՀ նախագահ և ՀՀԿ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կուսակցության Խորհրդի նիստը միաձայն հաստատեցին Մելիքյանի՝ այդ պաշտոնում նշանակումը:
Շարմազանովը նշեց, որ քարտուղարի պաշտոնն ազատվել է ՀՀԿ՝ Սամվել Նիկոյանի փոխարեն խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնում իր թեկանծությունը առաջադրելու որոշմամբ: Սամվելը Նիկոյանն իր հերթին առաջադրվելու է խոսնակի պաշտոնին: Ընդ որում, Շարմազանովն ընդգծել է, որ շարունակելու է աշխատել որպես կուսակցության մամլո քարտուղար: Նա նաև հաղորդել է, որ նիստի ընթացքում այլ հարցեր չեն քննարկվել: