2 դեկտեմբերի 2011 - 15:13 AMT
Արթուր Բաղդասարյան. Հայաստանը հաջողությամբ կատարել է ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրի միջոցառումները

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն անցկացրել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում միջոցառումների իրականացման համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի յոթերորդ նիստը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը, Բաղդասարյանը, մասնավորապես, նշել է, որ հանրապետությունը հաջողությամբ կատարել է ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության 2009-2011թթ. ծրագրի շրջանակում ծրագրված միջոցառումները:

Նա նշել է նաև, որ արդեն հաստատվել է 2012-2013թթ. գործողությունների ծրագիրը, որում արտացոլվել են ավելի արդիական խնդիրներ, և որը բաղկացած է 152 գործողություններից: