2 դեկտեմբերի 2011 - 15:38 AMT
Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ պետությունների նախագահների ոչ պաշտոնական նիստը

Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ պետությունների նախագահների ոչ պաշտոնական նիստը: Միջոցառումը նվիրված է Համագործակցության կազմավորման 20-ամյակին: Ինչպես հիշատակվում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի պաշտոնական կայքի նյութերում, այդ միավորումը սկսել է գործել 1991 թվականի վերջին` ԽՍՀՄ փլուզումից հետո:

Նման միավորման ստեղծումը կոչված էր աջակցել Խորհրդային Միության փլուզման հետ կապված բարդագույն խնդիրների լուծմանը: Բացի դրանից, Համագործակցությունը պետք է նպաստեր ոչ միայն ինքնիշխան անկախ պետությունների կայացմանը, այլև նախկին Միության երկրների միջև պատմականորեն ստեղծված կապերի պահպանմանն ու հետագա զարգացմանը: