2 դեկտեմբերի 2011 - 15:48 AMT
Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները մտադիր են հանդիպում անցկացնել Վիլնյուսում

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Էդվարդ Նալբանդյանը մտադիր են ԵԱՀԿ երկրների նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում անցկացնել Վիլնյուսում: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա):

Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում չի բացառվում նաև 3+2 ձևաչափով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների մասնակցությունը:

ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-7 Վիլնյուսում: