2 դեկտեմբերի 2011 - 16:42 AMT
Շվեյցարիայում հարձակվել են Իրանի դեսպանատան վրա

Շվեյցարիայում հարձակվել են Իրանի դեսպանատան վրա: Ինչպես հաղորդում է MIGnews-ը, դեսպանատան վրա քարեր և այրվող խառնուրդով շշեր են նետել:

Հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել, դեսպանատան շենքին վնաս չի հասցվել: Զգալի վնաս է պատճառվել դեսպանատան ավտոկայանում գտնվող ավտոմեքենաներին:

Շեյցարական ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակվողներին:

Ավելի վաղ Շվեյցարիան խիտս բողոք էր արտահայտել Թեհրանում բրիտանական դեսպանատան վրա իրանցի ուսանողների հարձակման կապակցությամբ և պահանջել ապահովել իսլամական հանրապետությունում դիվանագիտական աշխատակազմի անվտանգությունը: