3 դեկտեմբերի 2011 - 12:20 AMT
Հայաստանի նախագահը կայցելի Մարսել

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Մարսել: Ինչպես հայտնում է «Nouvelles d`Arménie»-ին, Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 7-ին և 8-ին կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության 20-րդ միջազգային կոնգրեսին:

Դեկտեմբերի 7-ին 18:30-ին Մարսելի քաղաքապետ և սենատոր Ժան Կլոդ Գոդենի հրավերով Հայաստանի նախագահը կայցելի քաղաքապետարան: Հայ համայնքի ներկայացուցիչները ևս հրավիրված են ընդունելության: Սերժ Սարգսյանը կժամանի մեծ պատվիրակության ուղեկցությամբ՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և այլ նախարարների մասնակցությամբ: Հաղորդվում է, որ հանդիպման արդյունքում հայտարարություններ չեն ակնկալվում: