5 դեկտեմբերի 2011 - 12:18 AMT
ԼՂՀ Պաշտպանության բանակ. Ադրբեջանական ԶԼՄ-ները չեն դադարում ապատեղեկատվություն տարածել

ԼՂՀ պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած ապատեղեկատվությունն այն մասին, որ իբր դեկտեմբերի 3-ին հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորել է ադրբեջանական բանակի զինվոր: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորվել է ադրբեջանական բանակի զինվոր: Ըստ նրա, հրազենի կրակոցից իբր վիրավորվել է Ռաշադ Օգտայ օղլու Մամեդովը և տեղափոխվել է հոսպիտալ: