5 դեկտեմբերի 2011 - 13:11 AMT
Facebook-ը գնել է Gowalla գեոլոկացիոն ցանցը

Ըստ անանուն աղբյուրների, Facebook-ը գնել է գեոլոկացիոն Gowalla ընկերությունը, գրում է TechCrunch-ը: Gowalla -ն համարվում է հայտնի գեոլոկացիոն սոցիալական ցանց Foursquare-ի հիմնական մրցակիցը:

Gowalla-ն հրաժարվել է մեկնաբանել այս լուրը: Իսկ Facebook-ի անանուն աղբյուրը հաստատել է, որ լուրերը ճշմարիտ են: Անհայտ է, թե որքան գումար է վճարել Facebook-ը այս գործարքի համար:

Ըստ ամերիկյան մամուլում տարածվող լուրերի, Gowalla ընկերության թիմն աշխատելու է Facebook-ի անհատական էջերի նոր ինտերֆեյս Timeline-ի վրա:

Gowalla գեոլոկացիոն ցանցը ստեղծվել է 2009-ին: Գեոլոկացիոն ցանցերը հնարավորություն են տալիս մարդկանց ամրագրվել այն վայրերում, ուր այցելում են, տեսնել, թե որտեղ են ընկերները և այլն: