5 դեկտեմբերի 2011 - 13:59 AMT
Թուրքիայում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը

Թուրքական Իզմիր քաղաքում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 5,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է CNN Türk հեռուստաալիքը:

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: Էպիկենտրոնը գտնվում էր Էգեյան ծովում:

Հոկտեմբերի 23-ին ուժգին երկրաշարժ տեղի ունեցավ Վան գավառում՝ 7,2 մագնիտուդով: Զոհվեց մոտ 600 մարդ, շուրջ 4 հազարը ստացան մարմնական վնասվածքներ:

Նոյեմբերի 9-ին գրանցվեց 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ զոհվեց 40 մարդ: