5 դեկտեմբերի 2011 - 15:45 AMT
Թուրք քաղաքագետ. «Զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը Թուրքիայի համար խնդիրներ է առաջացրել

Իշխող Արդարության և զարգացման կուսակցության «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը Թուրքիայի համար խնդիրներ է առաջացրել: Այդ մասին Կոնյա քաղաքում հայտարարել է թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Ֆարուկ Բալը, փոխանցում է Anadolu գործակալությունը:

«Թուրքական պետության ստեղծման օրից հրեական, հունական և հայկական լոբբիները գտնվել են երեք տարբեր ճակատներում: Մինչդեռ «հարևանների հետ ոչ մի խնդիր» քաղաքականության պատճառով այդ լոբբիները միավորվել և գործում են Թուրքիայի դեմ՝ վնասելով նրա արտաքին քաղաքականությանը»,- ընդգծել է Ֆարուկը՝ միաժամանակ ավելացնելով, որ այդ քաղաքականության պատճառով բարեկամ երկրները վերածվել են թշնամիների: