5 դեկտեմբերի 2011 - 15:54 AMT
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը շարունակում են հավակնել Մեսսին, Հարվին ու Ռոնալդուն

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը շարունակում են հավակնել իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, նրա թիմակից, կիսապաշտպան Հարվին ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:

France Football-ն ու Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) երկուշաբթի հրապարակել են «Ոսկե գնդակի» երեք թեկնածուների ցուցակը: Հաղթողը հայտնի կդառնա հունվարի 9-ին Ցյուրիխում գլխավոր մարզիչների, հավաքականների ավագների ու լրագրողների քվեարկության արդյունքում: