5 դեկտեմբերի 2011 - 16:48 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մասնակցել է «Աշխատանքի տոնավաճառին»

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մասնակցել է «Աշխատանքի տոնավաճառին», որի նպատակն էր ցանկացողներին ծանոթացնել ներկայումս Հայաստանի մայրաքաղաքի ընկերություններում և կազմակերպություններում առկա թափուր տեղերին: Այդ օրը բոլորին հնարավորություն ընձեռվեց առցանց աշխատանքի հայտ ներկայացնել բանկում, որի արդյունքում ստացվեց 250-ից ավել հայտ` հիմնականում բուհերի ուսանողների և բանկային աշխատողների կողմից: Թափուր աշխատատեղերի ցուցակում բանկի կողմից առաջարկվել է վարկավորման վարչության, ինչպես նաև ռեֆերենտի և ցրիչի հաստիքներ:

«Աշխատանքի տոնավաճառը» տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում: Տոնավաճառին մասնակցել է Հայաստանի ավելի քան 300 կազմակերպություն և ձեռնարկություն, այդ թվում` բանկեր, սննդարդյունաբերության ձեռնարկություններ, հեռահաղորդակցական ընկերություններ, ինչպես նաև միջազգային հյուրանոցային համալիրներ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանի ֆինանսական շուկայում գործում է 1998 թվականից: Բանկը հանդիսանում է Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկի» դուստր ձեռնարկությունը: