5 դեկտեմբերի 2011 - 17:57 AMT
Սամվել Նիկոյանը դեմ է «խորհրդարանի դերի բարձրացմանը»

ՀՀ ԱԺ խոսնակի ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ դեմ է «խորհրդարանի դերի բարձրացում» եզրույթին: «Ես ձեռնպահ կմնամ «Աժ դերի բարձրացում» անորոշ եզրույթից և կառաջարկեմ Սահմանադրությամբ ու օրենքներով ամրագրված գործառույթների լիարժեք իրականացում»,-հայտարարել է նա խորհրդարանում: Ըստ Նիկոյանի, խորհրդարանի դերն ու գործառույթները սահմանված են Սահմանադրությամբ և այդ շրջանակներից դուրս գալը կարող է խախտել իշխանական թևերի տարանջատման ու զսպումների և հակակշիռների սկզբունքը:

Ինչ վերաբերում է խորհրդարան-կառավարություն հարաբերություններին, ապա Նիկոյանը հայտարարել է, որ մաս կազմելով իշխող մեծամասնության, «խորհրդարանը կլինի կառավարության քաղաքական հենարանը», արհեստական խոչընդոտներ չստեղծելով ու ապահովելով գործընկերային հարաբերություններ: Նա հավելել է նաև, որ դա չի նշանակում, թե կառավարության օրենսդրական նախաձեռնությունների շուրջ բովանդակային քննարկումներ չեն անցկացվելու: