
Նեոազգայնականների կողմից թուրքերի սպանության գործին մանրամասն ծանոթանալու համար Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն Գերմանիայում հանդիպել է հայ և ասորի համայնքների ներկայացուցիչների հետ:
Դավութօղլուն հանդիպում է ունեցել Քյոլնի եկեղեցու ասորական համայնքի ներկայացուցիչների հետ, գրում է Aksam թերթը: Ընդ որում, հայտնի չէ, թե որտեղ է տեղի ունեցել հանդիպումը հայ համայնքի հետ: Ավելի վաղ` Գերմանիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում, Դավութօղլուն հայտնել էր, որ Գերմանիայում բնակվող թուրքերը մտահոգված են երկրում նեոազգայնական հանցագործություններով` նշելով, որ դրանք չպետք է դիտարկվեն միայն որպես դատական դեպք:
«Ինչպիսին էլ որ լինեն արդյունքները, անհրաժեշտ է երևան հանել նաև այսբերգի այն հատվածը, որը ջրի տակ է»,- նշել է նախարարն այս կապակցությամբ: