11 դեկտեմբերի 2003 - 19:23 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ԿԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ, ԳՏՆՈՒՄ Է ՏՐԱԲԶՈՆԻ ԱՌԵՎՏՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Մոտ ապագայում հայ-թուրքական սահմանը պետք է բացվի առեւտրի եւ զբոսաշրջության համար, սակայն Ադրբեջանի համաձայնությամբ: Այդ մասին, ըստ «Մեդիամաքս» գործակալության, «Turkish Daily News» թերթին հայտարարել է Տրաբզոնի Առեւտրի պալատի նախագահ Մեհմեդ Ցիրավը: Նրա խոսքերով, չնայած Երեւանի եւ Անկարայի միջեւ առկա խնդիրներին, սահմանի բացումը թույլ կտա Թուրքիային զգալիորեն մեծացնել իր ապրանքաշրջանառությունը եւ նոր երթուղիներ բացել այլ երկրների հետ: