Խոսնակի պաշտոնի ՀՀԿ թեկնածու Սամվել Նիկոյանը լրագրողներին մեկնաբանել է իր առաջադրումն այդ պաշտոնում: Նրա խոսքով, «թեկնածությունն առաջադրում է կուսակցությունը, սակայն քվեարկում են պատգամավորները»:
Ինչ վերաբերում է հրաժարականներին, որոնք հանգեցրին այսօրվա քվեարկությանը, նա նշել է, որ արդեն բազիմցս խոսվել է այդ մասին, և ընդգծել է, որ կուսակցությունն է որոշում՝ ով որտեղ լինի: «Ոչ ոք չի կարող որևէ պաշտոն հավերժ զբաղեցնել»,- հավելել է Նիկոյանը:
Նիկոյանը նաև հերքել է որոշ ընդդիմադիր ԶԼՄ և ուժերի կարծիքը, որ խոսնակի պաշտոնն իրեն առաջարկվել է մարտի մեկի դեպքերի հանձնաժողովի աշխատանքները խոչնդոտելու դիմաց: Այս համատեքստում նա ընդգծել է, որ հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի համար ներդրել է բոլոր ջանքերը:
Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում շարունակելու է իրեն նախորդած Հովիկ Աբրահամյանի ուղղությունը, ընդ որում նկատելով, որ ամեն նոր մարդ իր հետ նոր գաղափարներ է բերում:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես է պատրաստվում նշել իր հաղթանակը, Նիկոյանը նշել է. «Ձեզ հետ, այստեղ»: