6 դեկտեմբերի 2011 - 13:35 AMT
ՀՀԿ սկսել է նախընտրական շտաբի ձևավորման աշխատանքները

ՀՀԿ նախընտրական շտաբի նորանշանակ ղեկավար Հովիկ Աբրահամյանը հաղորդել է, որ ՀՀԿ արդեն սկսում է նախընտրական շտաբի ձևավորման աշխատանքները: Այս կապակցությամբ նա հայտնել է, որ այսօր 6.30 Երևանի քաղաքապետի և ՀՀԿ անդամներ հանդիսացող մարզպետների հետ ժողով կանցկացվի:

Նոյեմբերի 1 խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել: Նրա խոսքվ, ՀՀ նախագահը իրեն առաջարկել է գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը և նա իր նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարվել խոսնակի պաշտոնից, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբը և անցկացնի նախընրական աշխատանքները: