7 դեկտեմբերի 2011 - 16:05 AMT
Միխայիլ Գորբաչովն անազնիվ է համարում Պետդումայի ընտրությունները

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գոռբաչովն անազնիվ է համարում Պետդումայի ընտրությունները և կոչ է անում իշխանություններին նոր ընտրություններ կազմակերպել:

«Օրեցօր ավելի մեծ թվով ռուսաստանցիներ չեն հավատում, որ հրապարակված արդյունքներն ազնիվ են: Ըստ իս, հասարակական կարծիքի անտեսումը վարկաբեկում է իշխանություններին ու ապակայունացնում է իրավիճակը»,-ասել է ԽՍՀՄ նախկին նախագահը: «Ուստի, ես գտնում եմ, որ գործող իշխանությունը պետք է միայն մեկ որոշում կայացնի՝ չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքներն ու նորերը անցկացնի»,-հայտարարել է Գորբաչովը, հայտնում է «Ինտերֆաքսը»: