7 դեկտեմբերի 2011 - 18:34 AMT
ՈՒԵՖԱ-ն Եվրոպայի 2012թ. առաջնության մասնակից թիմի լավագույն կարգախոսի մրցույթ է հայտարարել

ՈՒԵՖԱ-ն Լեհաստանում և Ուկրաինայում Եվրոպայի 2012թ. առաջնության մասնակից թիմի լավագույն կարգախոսի մրցույթ է հայտարարել, որին կարող է մասնակցել ՈՒԵՖԱ-ի համակարգում գրանցված ցանկացած երկրպագու, հաղորդում է gazeta.ru-ն:

Ընդ որում, յուրաքանչյուր երկրպագու կարող է հավաքականի համար առաջարկել մեկից ոչ ավելի կարգախոս, որը կփակցվի թիմի ավտոբուսին: Մրցանակներին հավակնելու համար մրցույթի մասնակիցը պետք է լինի այն երկրի ռեզիդենտ, որի հավաքականի համար կարգախոս է ներկայացնում: