7 դեկտեմբերի 2011 - 20:58 AMT
Բակո Սահակյանը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ քննարկել է բանակաշինության հարցերը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի և գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գալստյանի հետ:

Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: