8 դեկտեմբերի 2011 - 10:37 AMT
ԲԱՏԷ-ն բանակցություններ է սկսում Զավեն Բադոյանին ձեռք բերելու վերաբերյալ

Ավարտվեցին բելառուսական ԲԱՏԷ-ում հայկական «Իմպուլսի» կիսապաշտպան Զավեն Բադոյանի դիտումները: Բադոյանը ԲԱՏԷ-ի հետ էր գտնվում Իսպանիայի հավաքում, որտեղ ակումբը պատրաստվում էր Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» հետ խաղին : Բադոյանը ԲԱՏԷ-ի կազմում սկսել է մարզվել նոյեմբերի 25-ից:

Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, ԲԱՏԷ-ն բանակցությունների մեջ է մտնում՝ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: Հայաստանի բարձրագույն լիգայում 22-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Կիլկիա» և «Գանձասար» ակումբներում: 2010-ին Բադոյանը սկսել է հանդես գալ Հայաստանի պատանեկան հավաքականում, իսկ 2011թ օգոստոսի 10-ին ազգային հավաքականում առաջին անգամ հանդես է եկել Լիտվայի դեմ խաղում: