8 դեկտեմբերի 2011 - 11:45 AMT
«Յունիբանկը» Վանաձորում կբացի իր երկրորդ՝ «Լոռի» մասնաճյուղը

Մինչև դեկտեմբերի վերջը «Յունիբանկը» Վանաձոր քաղաքում կբացի նոր մասնաճյուղ` «Լոռի»: Նոր մասնաճյուղի հասցեն է` ք. Վանաձոր, Գ.Լուսավորիչի 38/1: Մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: «Լոռի» մասնաճյուղը կլինի «Յունիբանկի» թվով երկրորդ մասնաճյուղը Վանաձորում: 2002թ.-ից Վանաձորում Թումանյան 3 հասցեում արդյունավետ գործում է «Յունիբանկի» «Վանաձոր» մասնաճյուղը:

Հիշեցնենք, որ մինչև տարեվերջ նախատեսվում է նոր մասնաճյուղ բացել նաև մայրաքաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում: Ներկայումս «Յունիբանկի» մասնաճյուղերի ընդհանուր թվաքանակը կազմում է 37: