8 դեկտեմբերի 2011 - 12:28 AMT
Առաջին անգամ Երևանում կանցկացվի մարդու իրավունքներին նվիրված EXPO

Մարդու իրավունքների միջազգային օրը` դեկտեմբերի 10-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առաջին անգամ կազմակերպվում է «Մարդու իրավունքների EXPO 2011»։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կազպակերպված EXPO 2011-ի տաղավարներում կներկայացվեն երեխաների, սոցիալապես անապահով անձանց, կանանց, բռնությունների և խոշտանգումների զոհերի, փախստականների, հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու իրավունքին առնչվող ներկայիս առավել սուր և արդիական խնդիրները:

«Մարդու իրավունքնրեի EXPO 2011» կազմակերպմանը աջակցել են շուրջ 80 հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև Միավորված ազգերի զարգացման ծրագիրը, Եվրամիությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Կոնվերս Բանկը, Բաց հասարակության հիմնադրամը, Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչությունը։