8 դեկտեմբերի 2003 - 23:35 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ
Դեկտեմբերի 5-ին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Պարենի եւ Գյուղատնտեսության կազմակերպության Խորհրդի անդամ: Կազմակերպության 187 անդամ երկրներից Խորհրդի անդամ են միայն 49-ը: Հայաստանի հետ միասին կազմակերպության Խորհրդի անդամ են ընտրվել նաեւ Ռումինիան եւ Գերմանիան: