8 դեկտեմբերի 2011 - 13:49 AMT
Դավիթ Շահնազարյան. ՀԱԿ-ը «Բարգավաճ Հայաստանից» պատասխանի չի ակնկալում

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը՝ ՀԱԿ-ը, պատասխանի չի սպասում կոալիցիոն « Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից համագործակցության առաջարկի վերաբերյալ, որը հնչել է նոյեմբերի 25-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: «Մենք ոչ միայն ոչ մի պատասխան չենք սպասում, այլ նաև դրա ոչ մի ակնարկ չի էլ եղել»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նրա խոսքով, Տեր-Պետրոսյանի հայտարարությունն ընդամենը քաղաքական վերլուծություն էր, ոչ թե համագործակցության առաջարկ, իսկ «քաղաքական վերլուծություններին պատասխան չեն տալիս»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի և «Բարգավաճ Հայաստանի» միջև համագործակցության պայմաններին, Շահնազարյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն պետք է հրաժարվի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունից, քաղաքական գնահատական տա ընտրություններին և 2008թ մարտյան դեպքերին, ինչպես նաև կիսի ՀԱԿ-ի արժեհամակարգը և պատրաստ լինի դառնալու արմատական ընդդիմություն: