8 դեկտեմբերի 2011 - 13:50 AMT
Հայաստանում իշխող կոալիցիան նոնսենս է, կարծում է Դավիթ Շահնազարյանը

Հայաստանում իշխող կոալիցիան նոնսենս է, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նա հավելել է, որ աշխարհի ոչ մի երկրում չկա այնպիսի բան, որ ճնշող մեծամասնություն ունեցող խորհրդարանական կուսակցությունը գնա այլ կուսակցության հետ կոալիցիայի ձևավորման:

Շահնազարյանի խոսքով, իշխանությունը միևնույն է մնաց Հայաստանի Հանրապետական կուսակցության ձեռքում, իսկ կոալիցիան նրան անհրաժեշտ է նրա համար, որպեսզի այլ քաղաքական ուժերի հետ կիսի պատասխանատվությունը: «Կոալիցիայի բոլոր ներկայիս և նախկին անդամները, բոլոր խորհրդարանական կուսակցությունները, բացի «Ժառանգությունից» պատասխանատվություն են կրում»,- ընդգծել է նա:

Շահնազարյանը հավելել է, որ իշխանության՝ կոալիցիա ստեղծելու պատճառներից է հանդիսանում «կերակրամանը կիսելու» ցանկությունը, ինչպես նաև այն, որ կոալիցիոն կուսակցությունները կիսում են ՀՀԿ-ի արժեհամակարգը:

Այժմ Հայաստանում իշխող կոալիցիան ձևավորվել է 2008թ, որի կազմի մեջ մտնում են ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց երկիրը» և ՀՅԴ-ն: 2009թ ապրիլին Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից՝ բողոքելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ: